Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Իսրայելյան գիտնականները մշակել են «բիոնիկական աչք»

Իսրայելյան և աշխարհի բազմաթիվ գիտնականներ աշխատում են` նպատակ ունենալով ստեղծել հեղափոխական նոր տեխնոլոգիա, որը կօգնի վերականգնել միլիոնավոր մարդկանց տեսողությունը:

 

Առաջիկա տարիներին տեսողության դեգեներատիվ խանգարումներ ունեցող մարդկանց համար վաճառքում կհայտնվեն, այպես ասված` «բիոնիկական աչքերի» մի քանի տարբերակներ:


Զարգացած երկրներում տեսողության կորստի պառճառ են դառնում մեծ մասամբ ցանցաթաղանթի, մեմբրանի վնասումը և տեսողական նյարդի տրոֆիկի խանգարումը ակնախնձորից ուղեղ:


Նորարական այս տեխնոլոգիան խթանում է ուղեղի տեսողական տվյալների հնարավորությունները:


Ինչպես մենք արդեն գրել ենք, «բիոնիկական աչքի»տարբերակը կդառնա հույս տեսողությունը կորցրած մարդկանց համար: Սա կլինի նաև գիտության մեծ ճեղքում` Բրայլի շրիֆտի հայտնագործության ժամանակներից հետո:


Քեվին Ռուդ երկրի վարչապետն` այն պետության, որի կառավարությունը նախագծի իրականացման համար ներդրել է մոտ 39մլն դոլար, նշել է որ, գործիքը կարող է բժշկության մեջ դառնալ կարևորագույն ձեռքբերումներից մեկը:

Գործիքի մի մասը վիրահատական ճանապարհով ներդրվում է մարդու աչքի մեջ: Սա նախատեսված է այն պացիենտների համար, որոնք տառապում են տեսողության դեգեներատիվ կորստի պատճառով կամ տարիքային մակուլյար դեգեներացիայով:


Այն բաղկացած է գերփոքրիկ տեսախցիկից, որն ըմբռնելով պատկերն` այն ուղարկում է պրոցեսորին: Դրանից հետո պրոցեսորը փոխանցում է ազդանշան աչքում կլոնավորված չիպին, որն անմիջականորեն կխթանի ցանցաթաղանթում պահպանված նեյրոններին: Սա թույլ կտա ուղեղին «տեսնելու»պատկերը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. mignews.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ